Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ հայ ժողովրդի համար օգտակար գործ անեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Արդեն մոտ մեկ ամիս բերետակիր ջարդարարների միջոցով ժողովրդի «հետևից ընկած» ՆԳ նախարար Վահե Ղազարյանը երեկ «թռած» էր նույն ժողովրդից: Հազարավոր հայրենակիցներ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, եկել էին ՆԳ նախարարության շենքի մոտ՝ Վահե Ղազարյանին հանդիպելու: Բայց նա իր զուգահեռդասարանցու և ղեկավարի օրինակով «թռած» էր: Փոխարենը փողոցներում խմբակային խուլիգանություն անող «ոստիկանների» անմիջական շեֆն իջավ և փորձեց, ինչպես Բագրատ Սրբազանն արձանագրեց, «կիսագողական» կեցվածքով խոսել արքեպիսկոպոսի հետ: Դեռևս ՀՀ ոստիկանապետի պաշտոնն զբաղեցնող Արամ Հովհաննիսյանը փորձեց նաև «կռուտիտ լինել», թե իբր «լակոտ» ասել է ոստիկանական մեքենաների անվադողերը ծակողներին:

Բայց այս անգամ արդեն ոչ թե 40 օր, այլ ընդամենը մաքսիմում 40 վայրկյան պահանջվեց՝ ապացուցելու համար, որ Արամ Հովհաննիսյանը հազարավոր հայ մարդկանց է վիրավորել, բառացի ասելով՝ «լակոտի պես փողոց են փակում»: Այն, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իր քաղաքական թիմին,այլև պետական ամբողջ համակարգն է ստախոս դարձրել, դրան անդրադարձել ենք: Բայց հարցեր կան: Օրինակ՝ 2018 թվականին այն անձը, որի հրամաններն ու օրինազանց քմահաճույքները հիմա կատարում է Հովհաննիսյանը, իշխանության է եկել հենց փողոց փակելով: Պե՞տք է ենթադրել, որ նրա որակումը վերաբերում է նաև այն ժամանակ բոլոր փողոց փակածներին: Այդ դեպքում զարմանալի է, որ նա դեռ շարունակում է պաշտոնավարել:

Ու, ընդհանրապես, ոստիկանությունը ոչ միայն վերածվել է մարդատյաց-ջարդարարների խմբավորման, այլև աչքի է ընկնում թույլիկագույն «կռուտիտներով», ու խոսքը միայն ցույցերի մասին չէ: Օրինակ՝ մայիսի 26-ի առավոտյան, երբ հայտնի էին դառնում Լոռիում ու Տավուշում ավերիչ հեղեղման հետևանքները, այդ թվում՝ մարդկանց զոհվելու, անհետ կորելու մասին տեղեկությունները, ՆԳՆ-ն «փայլատակեց»: ՆԳ նախարարի մամուլի խոսնակի միջոցով հայտարարություն հրապարակվեց, թե «կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ»: Ընդամենը մեկ ժամ անց, ցավոք, հաստատվեցին տեղեկությունները թե՛ զոհերի, թե՛ անհետացածների, թե՛ արգելափակվածների մասին: Հիմա ո՞վ էր «կեղծ լուրեր տարածում»:

Ըստ որում, բուն հեղեղումից դեռ օրեր անց էլ արգելափակված մարդիկ, բնակավայրե՛ր կան: Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները ուսանող-կամավորականների են հավաքագրում, որ աղետի գոտում աշխատանքներ իրականացնեն: Այդ անփորձ երեխեքին տանում եք այնտեղ, որ ի՞նչ անեն: Խնդրեմ, փողոցները լցրել եք բերետակիրներով ու անհասկանալի կերպարանքներով, որոնք զբաղված են հայ մարդկանց ջարդելով, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ թշնամանքով, որոնք հաճախ պարզապես փողոցային խուլիգանի պես են պահում իրենց: Այ, դրանց հավաքեք, տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ օգտակար գործ անեն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մոտ մեկ ամիս բերետակիր ջարդարարների միջոցով ժողովրդի «հետևից ընկած» ՆԳ նախարար Վահե Ղազարյանը երեկ «թռած» էր նույն ժողովրդից: Հազարավոր հայրենակիցներ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, եկել էին ՆԳ նախարարության շենքի մոտ՝ Վահե Ղազարյանին հանդիպելու: Բայց նա իր զուգահեռդասարանցու և ղեկավարի օրինակով «թռած» էր: Փոխարենը փողոցներում խմբակային խուլիգանություն անող «ոստիկանների» անմիջական շեֆն իջավ և փորձեց, ինչպես Բագրատ Սրբազանն արձանագրեց, «կիսագողական» կեցվածքով խոսել արքեպիսկոպոսի հետ: Դեռևս ՀՀ ոստիկանապետի պաշտոնն զբաղեցնող Արամ Հովհաննիսյանը փորձեց նաև «կռուտիտ լինել», թե իբր «լակոտ» ասել է ոստիկանական մեքենաների անվադողերը ծակողներին:

Բայց այս անգամ արդեն ոչ թե 40 օր, այլ ընդամենը մաքսիմում 40 վայրկյան պահանջվեց՝ ապացուցելու համար, որ Արամ Հովհաննիսյանը հազարավոր հայ մարդկանց է վիրավորել, բառացի ասելով՝ «լակոտի պես փողոց են փակում»: Այն, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իր քաղաքական թիմին,այլև պետական ամբողջ համակարգն է ստախոս դարձրել, դրան անդրադարձել ենք: Բայց հարցեր կան: Օրինակ՝ 2018 թվականին այն անձը, որի հրամաններն ու օրինազանց քմահաճույքները հիմա կատարում է Հովհաննիսյանը, իշխանության է եկել հենց փողոց փակելով: Պե՞տք է ենթադրել, որ նրա որակումը վերաբերում է նաև այն ժամանակ բոլոր փողոց փակածներին: Այդ դեպքում զարմանալի է, որ նա դեռ շարունակում է պաշտոնավարել:

Ու, ընդհանրապես, ոստիկանությունը ոչ միայն վերածվել է մարդատյաց-ջարդարարների խմբավորման, այլև աչքի է ընկնում թույլիկագույն «կռուտիտներով», ու խոսքը միայն ցույցերի մասին չէ: Օրինակ՝ մայիսի 26-ի առավոտյան, երբ հայտնի էին դառնում Լոռիում ու Տավուշում ավերիչ հեղեղման հետևանքները, այդ թվում՝ մարդկանց զոհվելու, անհետ կորելու մասին տեղեկությունները, ՆԳՆ-ն «փայլատակեց»: ՆԳ նախարարի մամուլի խոսնակի միջոցով հայտարարություն հրապարակվեց, թե «կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ»: Ընդամենը մեկ ժամ անց, ցավոք, հաստատվեցին տեղեկությունները թե՛ զոհերի, թե՛ անհետացածների, թե՛ արգելափակվածների մասին: Հիմա ո՞վ էր «կեղծ լուրեր տարածում»:

Ըստ որում, բուն հեղեղումից դեռ օրեր անց էլ արգելափակված մարդիկ, բնակավայրե՛ր կան: Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները ուսանող-կամավորականների են հավաքագրում, որ աղետի գոտում աշխատանքներ իրականացնեն: Այդ անփորձ երեխեքին տանում եք այնտեղ, որ ի՞նչ անեն: Խնդրեմ, փողոցները լցրել եք բերետակիրներով ու անհասկանալի կերպարանքներով, որոնք զբաղված են հայ մարդկանց ջարդելով, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ թշնամանքով, որոնք հաճախ պարզապես փողոցային խուլիգանի պես են պահում իրենց: Այ, դրանց հավաքեք, տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ օգտակար գործ անեն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: