ՀԷՑ-ի պարտքերը պետությունը չի մարի. (տեսանյութ)
Հայաստանը վարկ է վերցնում էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններին չվճարված պարտքերի վճարման և ոչ թե մասնավոր էլեկտրաէներգետիկ ընկերությունների պարտքերը մարելու նպատակով:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց էներգետկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` անդրադառնալով ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար վերցրած 30 մլն վարկին:
«Ընկերություններն ունեն դեբիտորական պարտքեր, բայց դա պետությունը չի փակելու։ Այդ 30 մլն-ը մարելու են հենց այդ ընկերությունները»,- ասաց նախարարը:
Լրագրչողների հարցին, թե որ ընկերություններն են դրանք` նա չպատասխանեց:
«Շատ են, որ մեկին ասեմ»,- ասաց նախարարը:
Մանրամասն` տեսանյութում