«Սպասում եմ Վահե Ղազարյանին, վախեցե՞լ է գա»․ «Ոչ, ձեզնից ոչ ոք չի վախենում»․ «Մատդ ծալի»․․․ լարված իրավիճակ ԱԺ-ում
Օրակարգում գրված է ֆինանսների նախարար Վահե Հովհանիսյան, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյան․ Վահե Ղազարյանը դահլիճո՞ւմ է։ Այս մասին բյուջեի ՆԳՆ կատարողականի քննարկման ժամանակ հանձնաժողովի նիստում հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ես սպասում եմ՝ ներքին գործերի նախարարը գա հաշվետվությանը, խնդրում եմ՝ հիմա ասեք ես նիստին մասնակցե՞մ եմ, թե՞ չէ։ Վահե Ղազարյանը վախեցե՞լ է գա հանձնաժողովի նիստի»,- ասաց Մանուկյանը։
Նիստը վարող ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն, ի պատասխան, ժխտե, թե՝ «Ոչ, ձեզնից ոչ ոք չի վախենում»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը Անդրանիկ Քոչարյանին հորդորեց ձեռքերով չխոսել. «Մատդ ծալի․ Ձեր անմիջական պարտականությունն է ապահովել նախարարի ներկայությունը»։»։
Քոչարյանն արձագանքեց, թե՝ իրենք իրենց պարտականությունները լավ գիտեն ու դարձյալ բարձրացրռեց մատը։
«Լավ չգիտեք ոնց որ, մատդ ծալի»,- պատասխանեց Վարդանյանը։
Անդրանիկ Քոչարյանն էլ հակադարձեց․ «Ի՝․․․ Եկե՞լ ես խանգարես աշխատանքը»։
Իրավիճակը լարվեց․ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը դիմեց Գեղամ Մանուկյանին․
«Նախ հարցը տվել եք, պատասխանը ստացել եք, չեք բավարարվել պատասխանից, հիմա ինչ-որ բան եք ասում»,-ասաց Ծավինար Վարդանյանը։
Նա հայտարարեց, որ նիստը կընդհատի, եթե այդպես շարունակեն։
«Ըստ օրակարգի, այս պահին զեկուցում է Ֆինանսների նախարարը»,-ասաց նա։
«Վահե Ղազարյանը պետք է գար բյուջեի կատարողականի հաշվետվությանը, արձանագրում ենք, որ Վահե Ղազարյանը վախեցել է գա հանձնաժողովի նիստին»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
«Տիկին Վարդանյան, ԱԺ խորհուրդը որոշել է բյուջեի կատարողականի հետ կապված հանձնաժողովների նիստեր անցկացնել, ԱԺ կայքում պաշտոնապես խորհրդի որոշում կա, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պետք է գա ՆԳՆ բյուջեի կատարողականի քննարկմանը։ Արձանագրում եմ՝ Վահե Ղազարյանը վախեցել է գա հանձնաժողովի նիստին»։