Վեհափառ Հայրապետը չի ունեցել հրավեր․ Փաշինյան
ԱԺ եկած Նիկոլ Փաշինյանից լրագրողները մեկնաբանություն խնդրեցին երեկ Սարդարապատի հուշահամալիր ոստիկանների կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ոստիկանների այս գործողությունները քննադատության ու բողոքի մեծ ալիք է բարձրացրել քաղաքացիների շրջանում։
«Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը և նաև երեկ պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, և երբ որ Վահափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր, ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառ Հայրապետը եկել է իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող ու սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակով»,- ասաց Փաշինյանը։