Սա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի ԳալյանՀայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղԱդրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետՄոսկվային մոտենալիս ևս երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել
Կողմնորոշվեք տղերք՝ ձեզ միայն քաղաքական ալիբի՞ է պետք... և չմոռանա՛ք, ԱԺ մտնելիս անձրևանոց, ականջակալ ու մի ձեռք շոր վերցնել՝ հաստատ պետք կգա
Իրանական նավահանգիստը վնասներ չի կրել ԱՄՆ-ի օդային հարվածներիցՄհեր Գրիգորյանն ու Իրանի նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերըՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 1000-ինՀստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկելՈւկրաինան հարվածել է ռուսական ռազմարդյունաբերական ամենակարևոր համալիրներից մեկինՉնայած Հորմուզի նեղուցը բաց է, բայց փաստացիորեն գտնվում է իրանական լիարժեք վերահսկողության և կառավարման տակ․ Վարդան Ոսկանյան«Ոսկե ծիրան»-ի «Կորիզ» մրցութային ծրագիրը գնահատելու է մեկ մարդ՝ Կաննի մրցանակակիր Միշել ՖրանկոնՓամբակ գետում դի են հայտնաբերել«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումըԱռանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ
ԳՇ պետը հանձնարարականներ է տվել՝ զորակոչը պատշաճ անցկացնելու համար
ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից. «Հրապարակ»
Ռազմական ոստիկանությունն զգուշացնում է
Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ֆրանսիայում ավելի քան 130 միլիոն եվրո են հատկացրել դպրոցների և մանկապարտեզների հովացման համար՝ անոմալ շոգի պատճառովԻրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին Աղմկահարույց նախագծեր՝ հուլիսի 2-ին. «Հրապարակ»Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԻշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. «Հրապարակ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներինՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանըԻսրայել–Լիբանան բանակցությունները ավարտվել են, զորքերի դուրսբերում չի նախատեսվումՈ՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունըՎրաստանում օտարերկրացու հետ «կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելիՆախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետՌազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Պայմանագրային զինծառայող է մահացել
ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԱռանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներԻրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով«Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյանը՝ ՍԴ գործընթացի մասինՃՏՊ՝ Շաղատ գյուղում․ կա զոհԵրևան–Զագրեբ համագործակցությունը զարգանում է ռազմավարական երկխոսության շրջանակում
Հասարակություն

Երուսաղեմի հայոց պատրիարքը դատապարտում է ոստիկանության ամոթալի վարմունքը Հայոց հայրապետի հանդեպ

Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտում  է Սարդարապատի հուշահամալիրում  Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության ամոթալի  գործողությունները։ Նա հույս է հայտնել, որ ոստիկանությունը կվերանայի իր գործելաոճն ու կբացառի նման դեպքերի կրկնությունը։
Հրապարակված նամակում ասված է.

«Խոր ցաւով եւ մտահոգութեամբ տեղեկացանք երէկ՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան եւ Սարդարապատի հերոսամարտի 106-ամեակի յիշատակութեան օրը, Հայաստանի Հանրապետութեան ողջ պատմութեան մէջ նախադէպը չունեցող ամօթալի եւ խիստ դատապարտելի իրողութեան մասին:

Սարդարապատի հերոսամարտին, Հայ ժողովրդի համար այդ օրհասական օրերուն զինուորներու, հրամանատարներու, գիւղացիներու, շինականներու եւ մտաւորականներու կողքին մէկ ձեռքով խաչ, միւս ձեռքով զէնք բռնած կը մարտնչէին նաեւ հոգեւորականները: Բախտորոշ այդ օրերուն զինուորական ղեկավարութիւնը կը պահանջէր Ամենայն Հայոց Գէորգ Հինգերորդ Սուրենեանց Կաթողիկոսէն փոխադրուիլ աւելի ապահով վայր, իսկ Արամ Մանուկեան կ’առաջարկէր ապահովութեան համար ձգել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ պատսպարուիլ Սեւան: Անոնք ամէն կերպ կը ջանային ապահովել Հայոց Հայրապետի անվտանգութիւնը, պաշտպանել թշնամիի հնարաւոր յարձակումէն:

Այսօր, 106 տարի անց, Հայաստանի Հանրապետութեան Ոստիկանութիւնը ոչ միայն չապահովէր Ամենայն Հայոց Հայրապետի անվտանգութիւնը, այլեւ տարապայման, քստմնելի վերաբերմունքի դրսեւորմամբ, քանի մը անգամ պատնէշ կազմելով, քաշկռտելով ՝ փորձ կ’ընէ կանգնեցնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի եւ անոր ուղեկցող հոգեւորականութեան ընթացքը դէպի Սարդապարատի յուշահամալիր:

Յանուն Սրբոց Յակոբեանց Զինուորեալ Միաբանութեան խստագոյնս կը դատապարտենք ՀՀ Ոստիկանութեան ամօթալի եւ անպատուաբեր վարմունքը հանդէպ Ամենայն Հայոց Հայրապետի: Լիայոյս ենք, որ ՀՀ Ոստիկանութիւնը կը վերանայի իր գործելակերպն ու վերաբերմունքը հանդէպ Հայ Առաքելական Եկղեցւոյ եւ Ամենայն Հայոց Հայրապետի՝ բացառելով նմանօրինակ միջադէպերու կրկնութիւնը:

Մեր զօրակցութիւնը կը յայտնենք Ամենայն Հայոց Հայրապետին՝ հայցելով Բարձրեալի օգնականութիւնը եւ մաղթելով «երկար օրեր Հայոց Հօր»:
Հայոց Եկեղեցին մշտապէս եղած է ու պիտի մնայ Հայի գոյութեան, Հայ մշակոյթի պահպանման, Հայոց պետականութեան շէնացման առհաւատչեան, ուստի «Ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ ջուրը եւ ոչ ալ որեւէ այլ դառն հարուած…» կրնան խարխլել Հայ Առաքելական Եկեղեցւոյ հիմերը:

Աղօթարար՝
Նուրհան Արք. Մանուկեան
Հայ Պատրիարք Երուսաղէմի»։