Մեր պայքարը «փաշիև» դուետի դեմ է․ սա հայեցակարգային, գաղափարական իմաստով՝ ոչ թե վիրավորական. Բագրատ Սրբազան
«Սրբազանը կամ այս ալիքը, ժողովրդային շարժումը դուրս չեն եկել ինչ-որ մեկի դեմ, այլ դուրս են եկել հանուն ճշմարտության։ ՆԳՆ մոտ լրագրողներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Ինչ-որ մեկի դեմ դուրս գալու իմաստով՝ դուրս է եկել «փաշիև» դուետի դեմ։ Փաշինյան-Ալիև՝ ստացվում է «փաշիև»։ Սա հայեցակարգային, գաղափարական իմաստով՝ ոչ թե վիրավորական։ Եթե այդ ամենը համադրել, կստացվի այդպես»։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ սահմանազատում, սահմանագծում կոչվածը պետք է լինի մեր շահերին ի նպաստ. «Չի կարող լինել թելադրված, հակասահմանադրական, հակաօրինական, հակամարդակային գործողություն, ինչպես հիմա է։ Մենք այդ ամբողջ գործընթացում որպես բանակցող ներգրաված չենք։ Ինքն է ներգրաված որպես գերի ու ստրուկ, կամակատար՝ անտեսելով իր ժողովրդի շահերը ու իրականացնելով այն մարդկանց շահերը»։