Սա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի ԳալյանՀայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղԱդրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետՄոսկվային մոտենալիս ևս երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել
Կողմնորոշվեք տղերք՝ ձեզ միայն քաղաքական ալիբի՞ է պետք... և չմոռանա՛ք, ԱԺ մտնելիս անձրևանոց, ականջակալ ու մի ձեռք շոր վերցնել՝ հաստատ պետք կգա
Իրանական նավահանգիստը վնասներ չի կրել ԱՄՆ-ի օդային հարվածներիցՄհեր Գրիգորյանն ու Իրանի նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերըՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 1000-ինՀստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկելՈւկրաինան հարվածել է ռուսական ռազմարդյունաբերական ամենակարևոր համալիրներից մեկինՉնայած Հորմուզի նեղուցը բաց է, բայց փաստացիորեն գտնվում է իրանական լիարժեք վերահսկողության և կառավարման տակ․ Վարդան Ոսկանյան«Ոսկե ծիրան»-ի «Կորիզ» մրցութային ծրագիրը գնահատելու է մեկ մարդ՝ Կաննի մրցանակակիր Միշել ՖրանկոնՓամբակ գետում դի են հայտնաբերել«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումըԱռանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ
ԳՇ պետը հանձնարարականներ է տվել՝ զորակոչը պատշաճ անցկացնելու համար
ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից. «Հրապարակ»
Ռազմական ոստիկանությունն զգուշացնում է
Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ֆրանսիայում ավելի քան 130 միլիոն եվրո են հատկացրել դպրոցների և մանկապարտեզների հովացման համար՝ անոմալ շոգի պատճառովԻրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին Աղմկահարույց նախագծեր՝ հուլիսի 2-ին. «Հրապարակ»Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԻշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. «Հրապարակ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներինՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանըԻսրայել–Լիբանան բանակցությունները ավարտվել են, զորքերի դուրսբերում չի նախատեսվումՈ՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունըՎրաստանում օտարերկրացու հետ «կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելիՆախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետՌազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Պայմանագրային զինծառայող է մահացել
ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԱռանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներԻրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով«Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյանը՝ ՍԴ գործընթացի մասինՃՏՊ՝ Շաղատ գյուղում․ կա զոհԵրևան–Զագրեբ համագործակցությունը զարգանում է ռազմավարական երկխոսության շրջանակում
Հասարակություն

Փաշինյանի «սարդարապատյան» փախուստն ու փրկության զուր «ճիգերը» . Գեղամ Մանուկյան (փաստաթուղթ)

Փաշինյանի «սարդարապատյան» փախուստն ու փրկության զուր «ճիգերը» վերտառությամբ,  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մայիսի 28-ին, երբ այլեւս հասարակության համար հստակ էր, որ սեփական երկրում Փաշինյանն այլեւս փախուստ է տալիս ու չի կարողանում ներկա գտնվել Սարդարապատի հուշահամալիրում պաշտոնական, պետական արարողությանը, իշխանական քարոզչամեքենան փորձեց իրեն չհասկացողի տեղ դնել ու ներկայացնել, թե կարեւորն արարողությունը կայացավ։
Բայց փաստեր ու փաստաթղթերը, լուսանկարները վկայում են՝
 
*պաշտոնական արարողությունը Սարդարապատում նախատեսված է եղել մայիսի 28-ի վաղ առավոտյան, որին ներկա հազարավոր քաղաքացիներից վախենալով, Փաշինյանը հրաժարվել է ժամանել։
 
*Իշխանությունը Սարդարապատում մշակել էր գեներալական ուսադիրներ ու պարգեւներ հանձնելու հերթական շոուն (2020 թվականի հուլիսյան բեմականացման պես), բայց մտափոխվել ու արարողությունը վերջին պահին հապշտապ տեղափոխել էր նախագահական նստավայր։
 
*Հանրային հեռուստաընկերությունն ու իշխանական քարոզչամեքենան մայիսի 28-ին Սարդարապատում առավոտյան պատրաստվում էին հանրության վրա հերթական քարոզչական գրոհի, բայց ձախողեցին ու նպատակին չհասան։
 
Սրբազան շարժումն ու Բագրատ սրբազանն են իրավիճակի տերն ու թելադրողը, եւ նրանց շարժով է իշխանությունը պարտադրված գործել։
Հիմա փաստերը։
 
1․ Մայիսի 27-ին, 16։26-ին, ներքին պաշտոնական գրությունով ԱԺ աշխատակազմի ղեկավարը տեղեկացնում է պատգամավորներին եւ պաշտոնեությանը, թե Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր մեկնելու համար Ազգային ժողովի կողմից տրամադրած տրանսպորտային միջոցները շարժվելու են մայիսի 28-ին, ժամը 07։30-ին՝ ավտոտրանսպորտային բաժնի հարակից տարածքից։ (❗️❗️❗️գրության պատճենը կցվում է)։
 
2․Բայց այն չի կայանում եւ 28-ի առավոտյան պատգամավորները Սարդարապատում չեն հայտնվում, թեեւ մեկնելու չեղարկման մասին պաշտոնական այլ գրություն չի ուղարկվում։ Թերեւս իշխանականներին ներքին չաթերով էին տեղյակ պահել այդ մասին։
Պարգեւատրման եւ կոչումների շնորհման արարողության մասնակիցներին նախապես կանչել էին Սարդարապատ, բայց 27-ի ուշ երեկոյան միայն տեղեկացրել էին գալ Նախագահական։
 
3․Հանրայինը հսկայական նախապատրաստական աշխատանքներ էր արել՝ տեսա, ձանային ապահովման համար։ (❗️❗️❗️տես կից լուսանկարը)։
 
Սակայն մայիսի 27-ի ուշ երեկոյան 23։00-24։30 շրջանում ձայնային ողջ տեխնիկան հեռացվեց ու հաջորդ օրը իշխանականները ստիպված գործածեցին փոքրիկ բարձրախոսեր։
 
Հեռուստաընկերություններին նախապես տեղեկացրած են եղել, որ մայիսի 28-ի առավոտյան Սարդարապատից լինելու է ուղիղ տեսաազդանշան եւ Փաշինյանի ուղերձը, որն արդեն կեսգիշերից հետո չեղարկվեց։
 
Սա էր Սարդարապատից Փաշինյանի փախուստի իրական պատկերը։
 
Չեմ անդրադառնում՝
 
*հուշահամալիրում ուշացած ու մեկուսացած արարողության համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ հոգեւոր դասի առջեւ սեւբերետավորների զորակազմերը շարելուն ու թշնամական գործողություններին
 
*պարգեւատրման արարողության խեղճությանը, անշուքությանն ու ձեւաչափերին
 
*անգամ պաշտպանության նախարարության պամար անականկալ գեներալական կոչում են շնորհում եւս մեկ զինվորականի` ՀՀ զինված ուժերի ռազմատեղագրական ծառայության պետին, որի մասին նախագահի հրամանագիր չէր հրապարակվել, ինչպես մյուսների դեպքում։ Այս ծառայության պետի հաստիքը անցնող երեսուն տարիներին համարվել է գնդապետական։ Հստակ է վերջին պահին Փաշինյանը բանավոր որոշել է տավուշյան սահմանագծման գլխավոր գործող անձին վարձահատույց լինել։
 
Իբրեւ ամփոփում․
 
Իրականում Սարդարապատից եւ այլ պաշտոնական արարողություններից Փաշինյանը վաղուց է փախուստի դիմել։ Անցնող տարիներին նույն Սարդարապատ նա իր շքախմբով ժամանում է հազարավոր ոստիկաններով շրջապատված ու մեկուսացված։ Նա այլեւս ժողովրդական հանդիսությունների մասնակից չէ, նա իր համար ունի միայն ոստիկանություն ու բիրտ ուժ։
 
Իսկ շատերը հիշում են տարիներ առաջ Սարդարապատի ուշահամալիրի տոնակատարությունները՝ մարզային տաղավարներ, հյուրասիրություններ, երգ-պար, հազարավոր քաղաքացիներ, հոգեւոր դաս, պաշտոնյաներ, ոստիկաններ, զինվորականներ միախառնված, առանց պատնեշների ու Վեհափառի առաջ ամոթից գլուխը կախ սեւ բերետավորի։