Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն

Պաշտոնավարման ընթացքում բազմադրվագ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար Արաբկիրի համայնքապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով պարզվել են Երևան քաղաքի 2005-2007թթ. ընթացքում Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի կողմից հանցավոր սխեմաների կիրառմամբ բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների կատարման հանգամանքներ:

Մասնավորապես, նշված անձը, իր սանիկ Ա.Ե.-ի օժանդակությամբ, Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնական կեղծիքների բազմաքայլ հանցավոր սխեմայով, «Արաբկիր» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող, օտարման ոչ ենթակա տարածքից 1500քմ մակերեսով հողատարածքը դուրս է բերել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներից, դարձրել օտարման ենթակա։ Դրա վրա կառուցված 89.5քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինությունը պաշտոնեական կեղծիքների միջոցով ճանաչվել է օրինական, և այդ շինությունը 3.302.550 ՀՀ դրամ, իսկ նշված կառույցի համար առանձնացված 1500քմ մակերեսով հողամասը 16.065.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքներով (այն դեպքում, երբ նշված հողամասի և կառույցի շուկայական արժեքը կազմել է 142.000.000 ՀՀ դրամ) ձևականորեն օտարվել է Ա.Ե.-ին։

Ապա հանցավոր գործողությունների արդյունքում ձեռք բերված և ձևականորեն Ա.Ե.–ի անվամբ գրանցված, սակայն փաստացի Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած տվյալ անձին սեփականության իրավունքով պատկանող նշված հողատարածքն ու շինությունը 2008թ. ապրիլին առուվաճառքի պայմանագրով օտարվել է այլ անձի: Ընդ որում, գույքի օտարումից առաջացած իրական եկամուտները չարտացոլելու նպատակով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրում խեղաթյուրվել է վաճառքի արժեքը. որպես վաճառված գույքի արժեք՝ նշվել է 184.200.000 ՀՀ դրամը, սակայն գործարքի դիմաց փաստացի վճարվել է 750.000 ԱՄՆ դոլարին համարժեք 269.100.000 ՀՀ դրամ, որը Ա.Ե.-ն փոխանցել է Արաբկիրի համայնքապետարանի՝ ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին: Այսինքն՝ հողամասը և դրա վրա կառուցված շինությունը փոխակերպվել է 269.100.000 ՀՀ դրամի՝ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գումարը:

Բացի այդ, համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձի կողմից իր հոր, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հանցավոր օժանդակությամբ, չարաշահելով պաշտոնական դիրքը, կրկին բազմաքայլ հանցավոր սխեմայի կիրառմամբ, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում գտնվող, 16.687քմ մակերեսով հողամասը և դրա վրա առկա 2.734,6քմ մակերեսով շենք-շինությունները նախ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Երևանի «Արաբկիր» թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին։ Ապա համայնքի ավագանու անդամների կողմից, խմբային շահերից ելնելով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ գործադրելով, կայացված որոշման և այն համայնքի ղեկավարի կողմից հաստատվելու արդյունքում նշված հողամասը և շենք-շինությունները, կադաստրային և շուկայական արժեքից (կադաստրային արժեքը՝ 38.223.700 ՀՀ դրամ, իսկ շուկայական արժեքը՝ 56.127.000 ՀՀ դրամ) անհամեմատ ցածր գնով՝ 29.000.000 ՀՀ դրամով, վաճառվել են Արաբկիրի համայնքապետարանի՝ ղեկավար պաշտոն զբաղեցրած նշված անձի հորը։ Այդ գործողությունների արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 27.127.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Գույքի իրական պատկանելությունը, հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու նպատակով 2007 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանի հաշվեհամարին ընդամենը 75.491.988 ՀՀ դրամ մուտքագրելուց հետո, այն դեպքում, երբ հողամասի շուկայական արժեքը կազմել է 354.000.000 ՀՀ դրամ, նշված գույքերի նկատմամբ ձևականորեն գրանցվել է նշված պաշտոնատար անձի հոր սեփականության իրավունքը։ Դրա հետևանքով Երևանի քաղաքապետարանին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 278.508.012 ՀՀ դրամի գույքային վնաս: 

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված այս գույքի իրական պատկանելությունը թաքցնելու, ստացված գույքի ձեռքբերումն օրինական գործունեության շղարշի ներքո լեգիտիմացնելու նպատակով, հայրը վերոնշյալ հողամասը բաժանելով երկու մասի, դրանցից մեկը 91.800.000 ՀՀ դրամով, իսկ մյուսը 340.000.000 ՀՀ դրամով օտարել է երկու տարբեր անձանց: Այդ կերպ պաշտոնատար անձը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը հոր օժանդակությամբ փոխակերպել է դրամի՝ օրինականացնելով առանձնապես խոշոր չափերով՝ 326.508.000  ՀՀ դրամ գումար:

Պարզվել է նաև, որ Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած նշված անձը, անտեսելով օրենսդրության պահանջը,  իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կեղծ տվյալներով փաստաթղթեր կազմելով,  որպես աճուրդի կազմակերպիչ, ձևական աճուրդի միջոցով օտարել է Մամիկոնյանց փողոցում գտնվող 79քմ ընդհանուր մակերեսով՝ 16.950.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, համայնքին պատկանող բնակարանը:

Քննությամբ պարզվել է նաև, որ նա, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, հաստատել է  Արաբկիր թաղային համայնքի ավագանու՝ 2007թ. դեկտեմբերի որոշումը՝ Արաբկիր համայնքին պատկանող՝ Հր.Քոչար փողոցում գտնվող տարբեր մակերեսներով ոչ բնակելի 4 տարածքները, առանց գնահատելու, շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով,  հաշվեկշռային արժեքով այդ գույքերի վարձակալ հանդիսացող 4 տարբեր մարդկանց, ովքեր եղել են պաշտոնատար անձանց հարազատներ, օտարելու մասին և նշված անշարժ գույքերը, սեփականության իրավունքով, վաճառվել են նշված անձանց։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի հորը պատկանող «Շ…» ՍՊԸ-ն, իրականացված ներդրումային և կանոնադրական կապիտալի համալրման գործընթացում զեղծարարության արդյունքում, համայնքի ավագանու որոշումներով, 2005թ.  դարձել է Արաբկիր համայնքի (70 տոկոս չափով) և նշված ՍՊԸ-ի (30 տոկոս չափով) կողմից հիմնադրված «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի 49 տոկոսի բաժնետերը։ Ապա «Շ…» ՍՊԸ-ի տնօրենը՝ նշված պաշտոնատար անձի հայրը, 2007թ. նոյեմբերին դիմել է Արաբկիր թաղային համայնքին՝ «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի մյուս 51 տոկոս բաժնետոմսերը գնելու առաջարկով: Նրա որդին, տեղյակ լինելով, որ «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող մեքենա-մեխանիզմների արժեքը ներառված չեն ընկերության կանոնադրական կապիտալում, առանց այդ մասին Արաբկիր համայնքի ավագանու անդամներին հայտնելու՝ նշված առաջարկը ներկայացրել է ավագանու քննարկմանը: Եվ  ավագանու որոշմամբ ՓԲԸ-ի՝ Արաբկիր համայնքին պատկանող բաժնետոմսերի 51 տոկոսը 28.381.500 ՀՀ դրամով վաճառվել է «Շ…» ՍՊԸ-ին, որի արդյունքում «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի 100 տոկոս մասնաբաժնի, հետևաբար նաև ընկերությանը պատկանող մեքենա-մեխանիզմների սեփականատեր է դարձել այդ ՍՊԸ-ն:

Համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած նշված անձը  հաստատել է Արաբկիր համայնքի ավագանու որոշումը, որի արդյունքում, վատնելու եղանակով, հափշտակվել է Արաբկիր համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 115.149.200 ՀՀ դրամ արժողության գույքը (մեքենա-մեխանիզմները): Կազմվել են հաշիվ-ապրանքագրեր, որոնց համաձայն՝ «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի հաշվեկշռից «Շ…» ՍՊԸ-ի հաշվեկշռին անհատույց փոխանցվել են 156.330.000 ՀՀ դրամի չափով մեքենա-մեխանիզմներ, որոնք գույքի իրական պատկանելիությունը, ծագման աղբյուրը, իրավունքները և պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու, ինչպես նաև կատարած հանցանքի համար պատասխանատվությունից խուսափելու համար որդուն օժանդակելու նպատակով, տնօրենն ամրացրել է իրեն պատկանող «Շ…» ՍՊԸ-ի հաշվեկշռին։ Արդյունքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վերը նկարագրված հանցավոր գործողություններով վատնելու եղանակով, Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը հափշտակել է իրեն վստահված, համայնքի առանձնապես խոշոր չափերով՝ 115.149.200 ՀՀ դրամի գույքը:

Այնուհետև, նպատակ ունենալով հիշյալ մեքենա-մեխանիզմներն օրինական քաղաքացիաիրավական գործարքների շղարշի ներքո փոխարկել դրամական միջոցների և այդ կերպ խեղաթյուրել գույքն ապօրինի եղանակով ՍՊԸ-ին անհատույց փոխանցվելու փաստը, հանցավոր ճանապարհով ստացված մեքենա-մեխանիզմները, միախառնելով իր ընկերության հաշվեկշռում առկա այլ գույքի հետ,  «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի տնօրենի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն,  Արաբկիր համայնքի կողմից հիմնադրված մեկ այլ ՓԲԸ-ի հետ կնքվել է գույքի առուվաճառքի պայմանագիր։ Դրանով տվյալ ընկերությանը 375.519.000 ՀՀ դրամով, այսինքն՝ ձեռք բերման արժեքից էականորեն բարձր գնով, վաճառվել է 37 միավոր տեխնիկա, որոնց մեջ ընդգրկված են եղել նաև «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ից անհատույց փոխանցված մեքենա-մեխանիզմները։ Այդ կերպ կատարվել է փողերի լվացում։

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա և հաշվի առնելով վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելուն չհամաձայնելու հանգամանքը՝ Արաբկիրի համայնքապետարանում 2005-2007թթ. ընթացքում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 314-րդ հոդվածի  1-ին  մասով, 308-րդ  հոդվածի  2-րդ մասով  (4 դրվագ):

Ավագանու անդամների մի մասին մեղադրանքներ են ներկայացվել նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /մի մասին՝ 5 դրվագ, մի մասին՝ 4 դրվագ/: Մի մասի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

Նախաքննությունը, նշված նախկին պաշտոնատար անձի և նախկին ավագանու 4 անդամների մասով, ավարտվել է, վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար։ 

Երևանի քաղաքապետի և ևս երկու անձի վերաբերյալ անջատված մասով քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, դեռևս 2023թ. օգոստոսին ուղարկվել էր դատարան, ընթանում է դատաքննություն։   

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: