Ոստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց և նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ Սրբազան
Սարդարապատի հուշահամալիրում Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հանդեպ ոստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց և նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
«Հարգանքս բոլոր ազնիվ ոստիկաններին, բայց նրանք հնարավորություն ունեն տարբերակվելու նրանցից, ովքեր ստրկամտորեն տրվելով հրահանգավորողների քմահաճույքին՝ փորձում են անարգել Քրիստոսի Խաչն ու Եկեղեցին»,- գրել է Արշակ արքեպիսկոպոսը: