Հյուսիսային Կորեան չի թողնի ԱՄՆ-ին միջամտել Սեուլի հետ հակամարտության դեպքում. Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրն ունի բավարար ռազմական ուժ՝ Կորեական թերակղզում ճգնաժամի դեպքում ԱՄՆ-ին ռազմական միջամտությունից հետ պահելու և հակառակորդին ոչնչացնելու:
Այս մասին հայտնում է ԿԺԴՀ-ի Կենտրոնական լրատվական գործակալությունը:
«Մեր զինված ուժերն ունեն իրական ռազմական հզորություն, որը կարող է հետ պահել ԱՄՆ-ին ռազմական միջամտությունից Կորեական թերակղզում ճգնաժամի դեպքում, ինչպես նաև ունեն ճնշող ուժ, որը կարող է ոչնչացնել հարավկորեական խամաճիկի հիմնական հարձակողական ուժերը, ենթակառուցվածքները և հրամանատարական համակարգերը»,- ասել է Կիմ Չեն Ընը:
Նա նշել է, որ իր երկիրը ուժգին պատասխան կտա ԱՄՆ-ի կողմից ցանկացած սադրանքի: