Մեխիկոյում ցուցարարները մոլոտովի կոկտեյլներով հարձակվել են Իսրայելի դեսպանատան վրա
Մեխիկոյում Իսրայելի դեսպանատան դիմաց բողոքի ցույցը վերաճել է ակտիվիստների և ոստիկանների միջև բախման, որի ժամանակ իրավապահների ուղղությամբ քարեր են նետել և մոլոտովի կոկտեյլներ:
Վեց մարդ այրվել է, մի քանի լրագրող վիրավորվել, հաղորդում է Telediario-ն։
«Այս պահին կան չորս վիրավոր ոստիկաններ և երկու կանայք, հիմնականում մարմնի տարբեր մասերի այրվածքներով, նրանց բուժում են բժիշկները»,- ասվում է Telediario-ի հոդվածում:
Դեսպանատան անվտանգությունը, որը մինչ ակցիան ուժեղացրել էր քաղաքային ոստիկանությունը, արցունքաբեր գազ է կիրառել, որից հետո նրանց վրա քարեր ու մոլոտովի կոկտեյլներ են նետվել։