Ռաֆահում կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ շրջանում իսրայելական ուժերի հարձակման հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, ևս 64-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ առնվազն 10 մարդ ծանր վնասվածքներ է ստացել։
Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակման թիրախ են դարձել Ռաֆահից արևմուտք գտնվող ալ-Մավասի մարդասիրական գոտում գտնվող վրանային ճամբարները։
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր իսրայելական զորքերի և պաղեստինյան դիմադրության ուժերի միջև քաղաքի քաղաքապետարանի շենքի տարածքում բախումների մասին։
Իր հերթին Reuters-ը, վկայակոչելով ականատեսներին, հայտնում է, որ մի քանի իսրայելական տանկեր են նկատվել Ռաֆահի կենտրոնական շրջանում։ Իսրայելը չի մեկնաբանել այս տեղեկությունը։