Էրդողանն անվտանգության խորհրդի նիստում քննարկել է նաև հայ-ադրբեջանական բանակցությունները
Գիշերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստը։
Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ, հայտնում են թուրքական աղբյուրները:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Անվտանգության խորհրդում Էրդողանը Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հետ քննարկել է Իրաքի և Սիրիայի հետ կապված հարցեր:
Միջազգային օրակարգի առանցքային թեմաներից քննարկվել են ադրբեջանա-հայկական բանակցություններում առաջընթացը և Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Աջակցություն է հայտնվել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: