Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ԱԺ-ին այլևս հետաքրքիր չէ. (տեսանյութ)
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ԱԺ-ում շարունակում է ներկայացնել 2015թ-ի հաշվետվությունը: Հաշվետվության ներկայացումը, սակայն ԱԺ-ում անցնում է գրեթե դատարկ դահլիճում: Երեք պատգամավոր` ՀՀԿ-ից, 1-ը` ԲՀԿ-ից, իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ դահլիճում էր միայն ֆիզիկապես:
ՀԾԿՀ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ընդգծեց, որ ՀԷՑ-ում սեփականատիրոջ փոփոխությունից հետո կորուստները նվազել են, արդեն նկատելի են զգալի դրական փոփոխություններ, որոնք, Նազարյանի վստահեցմամբ, կշարունակվեն: Ըստ նրա, ՀԷՑ-ի նախկին ղեկավարության կառավարումը ոլորտում լուրջ խնդիրներ է առաջացրել:
Տեսանյութնն` առանց մեկնաբանության