Մենաշնորհների դեմ պայքարի համար նոր գործիքներ կկիրառվեն, բայց արմատախիլ չեն անի
ՀՀ էկոնոմիայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանի դիրքորոշումը կուտակային կենսաթոշակային համակարգի հարցում չի փոխվել: Նախարարը դեմ է եղել և այսօր էլ դեմ է այդ համակարգի ներդրմանը: Այդ մասին նա հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով Հայաստանի տնտեսությունը մոնոպոլիաներից ազատելու հարցին` նա նշեց, որ հակամենաշնորհային քաղաքականության պահանջն առկա է նոր Սահմանադրությունում և այդ դրույթն ընդգրկված է նաև ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագրում:
«Հայաստանում մենաշնորհների դեմ պայքարի համար նոր գործիքներ կկիրառվեն։ Սահմանադրական բարեփոխումները նախատեսում են ավելի վճռական պայքար մղել մենաշնորհների դեմ։ Միաժամանակ շրջափակման մեջ գտնվող տնտեսություններում, ինչպիսին Հայաստանն է, մենաշնորհների համար շատ հեշտ է գործել, իսկ դրանց արմատախիլ անելն ավելի բարդ է։ Այդուհանդերձ, կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, որոնք համապատասխանում են Եվրամիության հակամենաշնորհային օրենսդրությանը եւ մեր երկրի ազատ շուկայական տնտեսության պայմաններին»,- ասաց նախարարը։
Մանրամասները` տեսանյութում