Վիլնյուսը բարձր է գնահատում Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու ջանքերը․ Լիտվայի ԱԳ նախարար
Լիտվայի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին՝ Հանրապետության տոնի առթիվ՝ մեջբերելով գերատեսչության ղեկավար Գաբրիելիուս Լանդսբերգիսի խոսքերը։
«Շնորհավոր Հանրապետության օրը, Հայաստա՛ն։ Լիտվան բարձր է գնահատում Հայաստանի նվիրվածությունը խաղաղությանը, ժողովրդավարական արժեքները պաշտպանելու նրա հաստատակամությունը և Հայաստանը ԵՄ-ին մերձեցնելու ջանքերը։ Մեր ամուր աջակցությունը՝ Հայաստանի ինքնիշխան, տոկուն և հուսադրող ապագային»,- գրել է Լանդսբերգիսը։