Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Խորհրդարանական գործընթացները հետաձգվում են․ Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մայիսի 9-ին՝ առաջին հանրահավաքի ընթացքում, Բագրատ Սրբազանը շտապեց հայտարարել, որ եթե Փաշինյանը ինքնակամ չի հեռանում, ապա նրան հեռացնելու համար խորհրդարանում անվստահություն հայտնելու գործընթաց կսկսեն ընդդիմադիր խմբակցությունները եւ այդ նպատակով հենց հանրահավաքի ժամանակ խորհրդակցեց խորհրդարանական ուժերի որոշ պատգամավորների հետ: Իսկ արդեն հաջորդ հանրահավաքին տեղեկացրեց, թե «անկախ» Իշխան Զաքարյանի հետ է երկու անգամ հանդիպել եւ ունի խոստում, որ նա կմիանա գործընթացին եւ կապահովի նախաձեռնությունը ներկայացնելու համար պակասող 1 քվեն։ 

Սակայն որոշ տեղեկություններով անվստահության գործընթացն անորոշ ժամանակով որոշել են հետաձգել եւ սրբազանն այդ մասին անուղղակի տեքստով ակնարկել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ վերջին օրերի զրույցներում։ Շարժման առաջնորդի հաշվարկով նպատակահարմար չէ գործընթացն այս փուլում մտցնել խորհրդարան, որտեղ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի, որ անվստահության նախաձեռնությունը տապալվի: Նա կարող է անգամ սեփական ուսապարկերի ֆիզիկական ներկայությունը վերահսկել, արգելել նրանց ներկայանալ նիստին, գործեր հարուցել նրանց նկատմամբ, կոմպրոմատներով վախեցնել եւ ձախողել գործընթացը՝ ստանալով վեց ամսվա իմունիտետ, քանի որ օրենքի համաձայն իմպիչմենթի գործընթացից հետո վեց ամիս արգելվում է նման նախաձեռնությամբ նորից հանդես գալը: Իսկ նախաձեռնության հաջողությունը երաշխավորված չէ, քանի որ ընդդիմությունը չունի բավարար ձայներ` անվտահությունը հաջողելու համար 54 պատգամավորի քվե է պետք։ 

Այնպես որ եզրակացրել են, որ դեռեւս վաղ է պայքարը տեղափոխել խորհրդարան, ուստի եւ որոշ ժամանակով անվստահության նախագիծ ներկայացնելը եւ սահմանադրական փոփոխությունները կհետաձգվեն: Իսկ սահմանադրական փոփոխությունները, հիշեցնենք, վերաբերելու են երկքաղաքացիության դրույթին՝ վարչապետի թեկնածու առաջադրելու համար։ Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված, որ կիրակի օրվա հանրահավաքին միայն հայտարարվեց, որ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է, անվստահություն հայտնելու գործընթացի եւ մնացյալի մասին ոչինչ չասվեց։ Այսինքն, Սրբազանը փորձելու է փողոցում շարժումը հասցնել պիկին, հասնել Փաշինյանի հրաժարականին, նոր մտնել խորհրդարան։ Ի դեպ, շարժման առաջնորդի այս քայլերը փշրում է իշխանական պրոպագանդայի այն կեղծիքներն ու մանիպուլացիան, թե հակաիշխանական շարժման ստվերային ղեկավարումն իրականացնում է Ռուսաստանը՝ նախկինների միջոցով։ Սրբազանն իր քայլերով բազմիցս ապացուցել է, որ բացառապես միայնակ է գործում՝ առանց արտաքին հովանավորների եւ ներքաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների։ Լուրեր կան, որ անգամ Վեհափառը շատ բան իմանում է հանրահավաքներին հետեւելով:

Ճիշտ հակառակը, եթե 2018-ի հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ-ում հավարմագրված եվրոպական պետությունների դեսպանները 24/7 ռեժիմով վայնասուն էին բարձրացնում ոստիկանական գործողությունների առիթով, չնայած դրանք ոչ մի համեմատություն չունեն այսօրվա գործողությունների հետ, իսկ այսօր լռում են նրանց վայրագությունների վերաբերյալ։ Իսկ Ռուսաստանը, որը 2018-ին իր ազդեցության տակ գտնվող բոլոր գործիչներին ու գործարարներին` իրենց կոլեկտիվներով, ոտքի էր հանել եւ ուղարկել Ֆրանսիայի հրապարակ, իսկ այսօր այդ բոլոր մարդիկ խոր ընդհատակ են անցել, ձայները չի լսվում»։