Վահրամ Բաղդասարյանը` Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության մասին. (տեսանյութ)
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին չի զարմացնում, որ ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համագործակցության վերաբերյալ հնչում են քննադատություններ, ավելին` նա դա դատարկախոսություն է որակում: Իսկ դուք ինքներդ համոզված եք, որ նոր Սահմանադրությունից բխող և նախագահի վերջին ելույթի դրույթների իրագործման համար անխուսափելի է համագործակցությունը:
Հարցին, թե ՀՀԿ-ն պատրա՞ստ է, օրինակ` համագործակցել նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, Բաղդասարյանը պատասխանեց` ոչինչ չբացառելով, սակայն ընդգծեց, որ համագործակցությունը պորտֆելների բաժանում չի ենթադրում.«Մենք համագործակացում ենք նրանց հետ, իսկ դաշնակների հետ, ասեմ, որ քննարակումների արդյուքնում մենք եկել ենք այն գաղափարական մոտեցումներին, որ գնալու ենք նույն ճանապարհով: Սահմանդրական բարեփոխումները նոր են կատարել և այդ ֆոնի վրա քայեր են կատարվում»:
Մանրամասները` տեսանյութում