Երևանում այս պահի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 273 մասնակից
Երևանում անհնազանդության ակցիաների 273 մասնակից է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանութունից։
«Այս պահի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 273 մասնակից` վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով։ Այս պահի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան»,–հայտնեցին ՆԳՆ–ից։