Այս անգամ գործ չկարողացան կարել. Իգոր Խաչատուրովն ազատ է արձակվել
Այսօր առավոտյան խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանները ձերբակալել էին Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին։
«Այս անգամ գործ չկարողացան կարել, 3 ժամ եմ այնտեղ մնացել։ Շատ լավ եմ գնահատում շարժման ընթացքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրովը։