Փակվել է 48 փողոց, Վայոց Ձորից ավտոերթով գալիս են՝ միանալու շարժմանը, բերման է ենթարկվել 300 քաղաքացի. պատգամավոր
Այսօր մեր արժանապատիվ քաղաքացիների շնորհիվ փակվել է 48 փողոց: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ ակցիա է նաև իրականացվել մետրոյի կայարաններում:
Պատգամավորը տեղեկացրեց, որ Վայոց ձորի մարզից ավտոերթը գալիս է՝ միանալու շարժմանը։
Ինչ վերաբերում է բերման ենթարկվածների թվին, ապա, ըստ Դանիելյանի, նրանք 300-ն են։