Դեպի Բագրատաշենի անցակետ ճանապարհը երթևեկելի է Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Պտղավան-Բագրատաշեն ուղղությամբ (տեսանյութ)
Դեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթևեկելի է Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Պտղավան-Բագրատաշեն ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Մեկ տեղամասում ջրի որոշակի կուտակում կա։
Դիլիջան-Իջևան հատվածի որոշ տեղամասերում երթևեկությունը միակողմանի է։
Վարորդներին հորդորում ենք ուշադիր լինել»,- ասված է հաղորդագրության մեջ։