Երևանում ժամը 10.10-ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 196 մասնակից
Երևանում անհնազանդության ակցիաների 196 մասնակից է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանութունից։
«Ժամը 10.10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 196 մասնակից` վարչական իրավախախտումների մասին օրենքի 182-րդ հոդվածով»,- հայտնել են ՆԳՆ-ից։