Սխալվում ես աղջիկ ջան. Դավիթ Լոքյանը` լրագրողին. (տեսանյութ)
«Կարծում եմ, որ բոլոր հարցերը, որոնք դուք բարձրացնում եք, ժամանակի մեջ կկարգավորվեն, և ես չեմ տեսնում այդպիսի պրոբլեմներ»: Այս մասին կառավարության նիստից հետո ասաց Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է պատրաստվում աշխատել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, այլ մարզպետների հետ, որոնք շարունակաբար հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվում տարբեր պատմությունների շրջանակներում:
«Ես չեմ տեսնում այդպիսի պրոբլեմներ: Աշխատել եմ, աշխատելու եմ շատ, որպեսզի կարողանանք մեր պետությունում այն բազմաթիվ հարցերը, որոնք կան ձևավորված, բազմաթիվ դժվարությունները, որոնք այսօր ունի մեր երկիրը, կարողանանք համատեղ աշխատանքի արդյունքում հաղթահարել»,- ասաց Դավիթ Լոքյանը:
Դիտարկմաը, թե նախարարի պաշտոնում իր թեկնածությանը սկզբում դաշնակից ընկերները դեմ են եղել` Դավիթ Լոքյանն արձագանքեց. «Սխալվում ես աղջիկ ջան, իմ թեկնածությունը երբեք չի էլ քննարկվել»:
Մանրամասները` տեսանյությում