Օմբուդսմենը չի հասցրել տեսակցել Վարդգես Գասպարիին. (տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպանը Վարդգես Գասպարիի հարցում հետևողական է լինելու: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց նորընտիր օմբուդսմեն Արման Թաթոյանը` անդրադառնալով լուրերին, ըստ որոնց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Գասպարին ենթարկվել է խոշտանգման:
Արման Թաթոյանը նկատեց, որ խնդիրն ուսումնասիրել են և հետևողական են լինելու: Հարցադրմանը, թե արդյոք ՄԻՊ-ն անձամբ այցելել է տեսակցելու Գասպարիին, Արման Թաթոյանը պատասխանեց. «ֆիզիկապես հնարավոր չէր հասցնել, քանի որ հենց առաջին օրն էր»:
Մանրամանսերը` տեսանյութում