Առաջինը Արջուկը պետք է մրցանակ բերի, որ պսակենք․ Ծառուկյանն այցելել է ուսումնամարզական հավաքի մասնակցից ըմբիշներին (տեսանյութ)
Փարիզ 2024-ին ընդառաջ՝ Գագիկ Ծառուկյանն այցելել է օլիմպիական ըմբիշներին, ովքեր իրենց ուսումնամարզական հավաքն են անցկացնում Ծաղկաձորում:
Ժամանակն է,որ ամենաշատ օլիմպիական ուղեգիր ապահոված մեր մարզիկները քաղեն իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի պտուղները: Դրա համար ստեղծվել են բոլոր պայմանները, հրավիրվել են լավագույն մասնագետները:
«Մեր մարզիկներին կոչս և ուղերձս մեկն է՝ ներդրեք ձեր բոլոր ջանքերը բարձրագուjն սպորտային փառքի՝ օլիմպիական ոսկե մեդալի համար: Մեր ժողովուրդն այժմ հաղթանակների ու մարզական ցնծության կարիք շատ է զգում»,-նշում Գագիկ Ծառուկյանը: