Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Հայաստանի իշխանությունները հաճույքով հագուրդ են տալիս Արևմուտքի՝ Արցախը կորցնելու, Հայաստանից տարածքներ հանձնելու պահանջներին

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա պնդել է, որ եվրակոմիսարներից մեկն իր հետ հեռախոսազրույցում, ի թիվս այլ «միջոցների», իրեն սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով՝ բերելով Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի օրինակը, որի դեմ օրերս մահափորձ էր իրականացվել: Հասկանալի է, պատճառը ֆինանսական թափանցիկության օրենքն է: Սակայն Կոբախիձեն նշել է, որ Վրաստանին կհաջողվի պահպանել խաղաղություն և ներքին կայունություն, չնայած որոշ վտանգավոր ուժերի ջանքերին: Ի դեպ, Կոբախիձեն, որպես այդպիսին, հերթական անգամ նշում է «Պատերազմի գլոբալ կուսակցության» մասին:

Սրան զուգահեռ երեկ հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ խոսելով «ԱՄՆ-Վրաստան համագործակցության համապարփակ դիտարկման» մեկնարկի մասին։ «Պետդեպարտամենտը մեկնարկում է Վրաստանի համար վիզային ռեժիմի սահմանափակման քաղաքականություն, որը կտարածվի Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար պատասխանատու կամ մեղսակից անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների վրա: Այսօր ես նաեւ մեկնարկում եմ Միացյալ Նահանգների եւ Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ դիտարկումը»,-ասել է Բլինքենը: Ի՞նչ է սա նշանակում: Ըստ փորձագետների, սա փաստացի նշանակում է, որ Արևմուտքին չի հաջողվել խամաճիկ դարձնել Վրաստանը՝ այն վերածելով անկայունության ու Ռուսաստանի հետ հակամարտության գոտու: Վրաստանի իշխանությունները հետևողական են եղել հավասարակշռության, խաղաղության ու կայունության պահպանման իրենց գործելաոճին:

Ըստ այդմ, Արևմուտքը ցանկանում է պատժել Վրաստանին, որը չի համաձայնել ավերվել հանուն Արևմուտքի շահերի: Փաստացի, Արևմուտքն արդեն բացահայտ է ի ցույց դնում իր դեմքն ու նպատակները, այն է՝ թքած ունենալ որևէ երկրի շահերի վրա և այդ երկրների նույնիսկ ավերման ճանապարհով իր շահերն առաջ տանել: Որոշ փորձագետներ հիմա տեսակետ են հայտնում, թե չի կարելի բացառել, որ Հայաստանի շուրջ ստեղծված վիճակը գուցե ոչ միայն Փաշինյանի արկածախնդրության արդյունքն է, այլ նաև Արևմուտքի շանտաժի և սպառնալիքների համադրության: Կան նաև տեսակետներ, որ հենց դրա արդյունքում են անօրինական սահմանազատման գործընթացին զուգահեռ Հայաստանի իշխանությունները հակառուսական նոր արշավ սկսել: Ի մասնավորի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանն է խոսել «անվտանգության բոլոր ձվերը մեկ զամբյուղում դնելու» ու դրա «հետևանքների» մասին, ապա Նիկոլ Փաշինյանը հանկարծ մեղադրեց ՀԱՊԿ անդամ երկու երկրի՝ Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստության մեջ մասնակցության հարցում։

Ընդ որում, շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրում, որ Փաշինյանի ու նրա թիմի հակառուսական ու հակահապկական նոր ակտիվացումը «զուգադիպեց» ԱՄՆ ԿՀՎ–ի փոխտնօրեն Դեյվիդ Քոհենի՝ Հայաստան կատարած այցի հետ:

Փաստացի, ի տարբերություն Վրաստանի իշխանությունների, որոնք ամեն ինչ անում են թույլ չտալու իրենց երկրի գաղութացումն ու «ուկրաինացումը», Հայաստանի այս պահի իշխանությունները հաճույքով հագուրդ են տալիս Արևմուտքի պահանջներին, այդ թվում՝ Արցախը կորցնելու, Հայաստանից տարածքներ հանձնելու, Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը Արևմուտքի, մասնավորաբար ԱՄՆ-ի շահերին ստորադասելու ճանապարհով, միայն թե Հայաստանից վերացնեն ռուսական հետքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում