Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ո՞վ է պատժվելու ԱՆԻՖ-ի վրա ծախսված միլիոնավոր դոլարների վատնման համար․ «Հրապարակ»

Կառավարությունն իր վերջին նիստում որոշեց լուծարել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ANIF-ը, ընկերության կառավարումը հանձնելով ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին։

Այս մասին մենք մոտ 10 օր առաջ էինք գրել: Որոշման հիմնավորման մասում մատնանշվում է 2024 թ. մարտի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած նիստում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հաշվետվության արձանագրությունը, որն ինքնին չի բացատրում, թե ինչու որոշվեց լուծարել 2019-ին ստեղծված այս կառույցը, որով ժամանակին պարծենում էր՝ համարելով, որ այն զարգացնում է ձեռնարկատիրությունը Հայաստանում, եւ որին ահռելի գումարներ էին հատկացնում բյուջեից։


Միայն 2023-ի դեկտեմբերի 28-ին կնքվել է ԱՆԻՖ-ին 1 միլիարդ 800 միլիոն դրամ պետական դրամաշնորհ տրամադրելու մասին պայմանագիր՝ ներդրումային եւ պետություն-մասնավոր գործընկերություն ձեւաչափով ծրագրերի աջակցման համար, մի այդքան էլ վարչապետի աշխատակազմի կողմից տրվել էր 2022 թվականի մայիսի 3-ին, որով ԱՆԻՖ-ը պետք է իրականացներ ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա» ընկերության գործունեության մեկնարկը, որն արդեն սնանկ է ճանաչվել։


ԱՆԻՖ-ը լուծարելու որոշումը երկար ժամանակ գաղտնի էին պահում։ Մեր գրավոր հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ ԱՆԻՖ-ը փակվում է՝ ՏԿԵ նախարարության կազմում ստորաբաժանում դառնալով, մի քանի օր առաջ ֆոնդից անորոշ պատասխան էին տվել․ «ԱՆԻՖ-ի գործունեության դադարեցման կամ վերակազմակերպման մասով տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք դիմել համապատասխան որոշում կայացնելու իրավասություն ունեցող (ընկերության բաժնետոմսերի կառավարումն իրականացնող) պետական մարմնին»։ Հավանաբար, նկատի ունեն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որին վերապահված էր բաժնետոմսերի կառավարումը։


ԱՆԻՖ-ն անցել է ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին։ Լուծարման որոշմանը նախորդել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Պետական վերահսկողական ծառայության, դատախազության ուսումնասիրությունները, բոլորը՝ «դրական»: Դրական՝ այն իմաստով, որ չարաշահումների փաստեր են հայտնաբերվել, բայց արդյո՞ք ԱՆԻՖ-ի լուծարումը փրկում է նրա այդ ձախողման հետեւանքներից, եւ ի՞նչ է նշանակում լուծարել։ Ո՞վ է պատասխան տալու այս մեծ կորուստների համար:


ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, տեղեկանալով ԱՆԻՖ-ի լուծարման մասին, հիշեցրեց «Ֆլայ Արնայի» պատմությունը։ 2021թ. հոկտեմբերին հայ-արաբական «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը ստեղծելու համար կառավարությունը շուրջ 4,8 միլիարդ դրամ հատկացրեց ԱՆԻՖ-ին։ Իսկ այս տարվա մարտին ընկերության լիցենզիան կասեցվեց, Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ «Ֆլայ Արնայի» ծրագիրը ձախողվել է։ 


«Լուծարելով հիմնարկը, պետք է զրոյացնել հիմնարկի բալանսը։ Զրոյացնել՝ նշանակում է հիմնարկը ոչ մեկին պարտք չէ, ոչ մեկը հիմնարկին պարտք չէ։ Սա հաշվապահական պարտադիր պայման է։ Հիմա՝ այդ հիմնարկին հատկացրել են 10 մլն դոլար։ Վարչապետն ասել է, որ այդ փողն իր նպատակին չի ծառայել։ Բայց դա չի նշանակում, որ այդ գումարը չկա։ Այդ գումարը հիմնարկի բալանսում է։ Այսինքն՝ բալանսը կարելի է զրոյացնել, եթե փող տվողը՝ տվյալ դեպքում բյուջեից է տրվել, զրոյացնի բալանսը, այսինքն՝ «սպիսատ անի» այդ փողը։ Նման դեպքերում հիմնարկը կարող են լուծարել, բայց թողնում են ադմինիստրացիա, մինչեւ որ հիմնարկի պարտք ու պահանջն ավարտվեն։ Բայց եթե ԱՆԻՖ-ը լուծարում են, բա ի՞նչ եղավ 10 մլն դոլարը։ Այսինքն՝ ստացվում է, որ 10 մլն-ն ոչ միայն նպատակին չի ծախսվել, այլեւ յուրացվե՞լ է»,- հարցնում է նախկին վարչապետը։
Ըստ էության, կառավարությունն ասում է,՝ ով ինչ գողացել է, լավ է արել, ես լուծարում եմ։ 10 մլն դոլարի յուրացմանը մեղսակից են բոլոր նրանք, ովքեր կանգնած են ԱՆԻՖ-ի ստեղծման ակունքում՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, ում քավորությամբ պայմանագրեր են կնքվել արաբական ընկերությունների հետ, Տիգրան Ավինյանը, ով ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի առաջին ղեկավարն էր, Նիկոլ Փաշինյանը, ով ընդամենը 2 տարի առաջ հայտարարում էր, որ ԱՆԻՖ-ը «նոր ընթացք է ապահովելու մեր տնտեսության համար, նոր տրամաբանություն», եւ հույս էր հայտնել շուտով արդյունքներ տեսնել։ Բայց ո՛չ ավիափոխադրողը հաջողեց, ո՛չ մյուս ծրագրերը։ Հիշատակված արաբական «Մասդար» ընկերությունն էլ չի սկսել արեւային 200 Մվտ հզորության կայանի կառուցումը, որի գումարի 85 տոկոսը կրկին մեր կառավարությունն էր ներդնելու, եւ պարզ է, որ չի էլ սկսելու։ Մեր տեղեկություններով, այս ծրագիրը չեղարկվել է, եւ արաբական ընկերության ներկայացուցիչները, որոնք որոշակի միջոցներ են ծախսել, խիստ նեղացած են ՀՀ իշխանություններից։ Չնայած էներգետիկ ոլորտի համար պատասխանատու ՏԿԵ նախարարությունից պնդում են, թե «Մասդարի» հետ աշխատանքներն ակտիվ շարունակվում են։
Ձախողումներին զուգահեռ, ֆոնդը բուռն մարտեր է մղել դատարաններում` լրատվամիջոցների դեմ։ Իր ձախողակ գոյության այս 5 տարիների ընթացքում նա դատի է տվել բոլոր նրանց, ովքեր հանդգնել են իրեն մի թթու խոսք ասել, քննադատել, կոռուպցիոն ռիսկեր նախանշել։

Պատասխանողների թվում է նաեւ «Հրապարակ» թերթը, որը հանդգնել էր գրել ԱՆԻՖ-ում բաժանվող աստղաբաշխական աշխատավարձերի մասին, կասկածի տակ էր դրել այս ֆոնդի գործունեության արդյունավետությունը, Հրանտ Բագրատյանից էր հարցազրույց վերցրել: Այդ դատերից մի մասը մենք արդեն շահել ենք, մյուսներն ընթացքի մեջ են, բայց ո՞վ է փոխհատուցելու մեր կրած վնասները, եթե այս կառույցը լուծարվում է:

Մինչդեռ հայցվորի պահվածքը խիստ ագրեսիվ էր՝ դատարաններից պահանջում էին արգելանքներ դնել «Հրապարակի», Հրանտ Բագրատյանի հաշիվների վրա եւ վերջում էլ մեծ փոխհատուցումներ վճարել իրենց` ճշմարտությունը գրելու համար: Այսօր արդեն պարզ դարձավ, որ մամուլը չի արատավորել, հակառակը` պետական միջոցների վատնումն է փորձել կանխել, ահազանգել է ժամանակին, որին իշխանությունն ուշադրություն չի դարձրել` շարունակելով ԱՆԻՖ կոչվող անտակ հորի մեջ թաղել պետական միջոցները:


Իսկ հիմա ո՞վ է պատասխան տալու վատնված միջոցների համար, արդյոք կա՞ն հարուցված քրեական գործեր, որոնք կբացահայտեն այս մեռելածին ֆոնդի գաղափարի հեղինակին եւ պետական միջոցները վատնելու մեղավորներին: Պարզ չէ:  Անցյալ տարի մի քրեական վարույթ է հարուցվել՝ ՊՎԾ-ի կողմից ԱՆԻՖ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքներով, ՔՕ 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առեւտրային կազմակերպությունում լիազորությունները չարաշահելու հետեւանքով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս հասցնելը, որով դատախազությունը հաղորդում է, որ մեղադրյալներ չկան։ 


ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը երկար ժամանակ արտերկրում է, իսկ երեկ տեղեկացանք, որ նա դատի է տվել իշխանություններին, ավելի ճիշտ՝ ԱՆԻՖ-ի խորհրդին` իրեն աշխատանքից ազատելու համար, եւ պահանջել է վերականգնել աշխատանքում: