Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Բագրատ սրբազանի շարժումն անհանգստացրե՞լ է Բաքվին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է․

Ադրբեջանում ուշիուշով հետեւում են Հայաստանում ծավալվող իրողություններին, մասնավորապես՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, Բագրատ սրբազանի եւ Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների հարձակումներին, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է մեծագույն հրճվանքով։ Oxu.az-ի հետ զրույցում Ֆուադ Աբասովը Բագրատ սրբազանին անվանել է քահանա Գալստանյան եւ նշել, որ Նիկոլ Փաշինյանին չի անհանգստացնում այս շարժումը, քանի որ դրսից ունի աջակցություն: Նա ՔՊ-ականների թեզերն է կրկնել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ուղղորդվում է ռուսական կողմից, իսկ ՀՀ իշխանություններին աջակցում է Արեւմուտքը։

Փաշինյանի քաղաքական ու քարոզչական թիմերի օրակարգը, լեքսիկոնը բառացիորեն համընկում են ադրբեջանական լեքսիկոնի եւ թեզերի հետ։ Նույնիսկ եկեղեցու եւ հայ հոգեւորականների դեմ օգտագործվող արտահայտություններն են նույնը։ Day.az-ի հեղինակներից Բայրամ Էշադովը, որ երեւի այնքան հանգիստ չէ, որքան Աբասովը, սրբազանին шарлатан-священник է անվանում եւ գրում է․ «Թվում է, շառլատան-քահանա Բագրատ Գալստանյանը սկսում է հասկանալ, որ իր բողոքի շարժման օրերը հաշված են։ Այն հանգամանքը, որ նրան ուղղված աջակցությունը չի աճում Հայաստանի ներսում, նրան այն մտքին է բերել, որ շտապ պետք է այլ երկրների աջակցություն փնտրել։

Ինչպեսեւ վայել է մանիպուլյատորին, նա որոշեց օգտվել դժբախտ պատահարից, որպեսզի փորձի հարաբերություններ կառուցել»։ Խոսքն Իրանի ղեկավարների հետ կատարված ողբերգության մասին է: Եվ Էշադովը փիառ է որակում Բագրատ սրբազանի կողմից Իրանի հյուպատոսարան այցելելն ու ցավակցություններ հայտնելը:

Ադրբեջանցիները նաեւ հիշատակում են սրբազանի՝ Կանադայի քաղաքացիություն ունենալու փաստը, եւ Էշադովը հռետորական հարց է տալիս՝ ո՞րն է լինելու այդ արտաքին ուժը, որին կդիմի Բագրատ սրբազանը։ Ինչ վերաբերում է շարժման աջակիցներին, ապա նրանց ադրբեջանցի հեղինակն անվանում է ռադիկալներ, ովքեր ամեն ինչում մեղադրում են Ադրբեջանին։ Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, մեզ հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական կայքերում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման եւ Բագրատ սրբազանի մասին հրապարակումների նույնականությանը ՔՊ-ականների առաջ քաշած թեզերի հետ, ասում է. «Ամբողջությամբ նույն թեզերն են, բացարձակ նույն թեզերն են։ Այն, ինչ այստեղ հրամցնում է իշխանական քարոզչությունը, մեկը մեկին ադրբեջանականում է…

Փորձում են ամեն գնով Հայաստանի ներկայիս իշխանություններին պաշտպանել եւ հնարավորինս աջակցել քարոզչական դաշտում իրենց գործընկերներին»։