Բլեֆից միչև ֆիլմեր. ԱԺ-ում թեժ է
ԱԺ-ն այսօր քվեարկեց ու ընդունեց «ՀՀ Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Մինչ այդ, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ սա բլեֆի կարգի նախագիծ է: Նրան արձագանքեցին հանրապետականները, Վարդան Այվազյանը հայտարարեց. «երեւի երեկոյան այդ ֆիլմն եք նայել: Նայեք բոլոր կանոնակարգերը: Դուք տեսել եք այդ պայմանագիրը: Մենք առեւտրի ու ծառայությունների մասին օրենքում համապատասխան փոփոխություն ենք կատարել: Օրենսդրության չիմացությունը պատասխանատվությունից չի ազատում»:
ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանն էլ ՔԿՀ-ում գտնվող ակտիվիստ Վարդգես Գասպարիի առողջության վերաբերյալ մտահոգություն հայտնեց. «Մի կողմ թողնենք քաղաքական ու իրավական ձեւակերպումները, հիմա խոսքը մարդու մասին է: Ես հիմա նախաձեռնել եմ ստորագրահավաք՝ դիմելու Վերաքննիչ դատարան, որպեսզի փոփոխվի նրա կալանքի վերաբերյալ միջնորդությունը»:
Արդարադատության նախարարը հայտարարեց, որ ինքը տեղյակ է, Վարդգես Գասպարին առողջական խնդիրներ չունի: