Ստոլտենբերգը՝ Եվրոպայում միասնական բանակ ստեղծելու մասին
Եվրոպական միասնական բանակի ստեղծումն իմաստ չունի, քանի որ նման կառույցը կրկնօրինակելու է հենց Հյուսիսատլանտյան դաշինքի գործառույթները։
Այս մասին Economist ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Եթե կան նույն երկրների կողմից ստեղծված այլընտրանքային հրամանատարական կառույցներ, ապա այս դեպքում տեղի կունենա կրկնօրինակում»,- ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ, դաշինքի գլխավոր քարտուղարը ողջունել է երկրների պաշտպանության ծախսերի ավելացման գործընթացը՝ նշելով, որ ԵՄ-ն չի փոխարինի ՆԱՏՕ-ին, քանի որ դաշինքի եվրոպական երկրներին բաժին է ընկնում պաշտպանական ծախսերի միայն 20%-ը։