Բլինկենը Բերբոքի հետ քննարկել է Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը
ԱՄՆ Պետքարտուղար Էնտոնի Բլինկենը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոկի հետ քննարկել է այն աջակցությունը, որը Չինաստանը տրամադրում է Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությանը:
Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտը։
Ամերիկացիները պնդում են, որ Ռուսաստանը Չինաստանից ստանում է զենքի արտադրության մեջ օգտագործվող հաստոցների և միկրոէլեկտրոնիկայի մեծ բաժինը և սպառնում են խստացնել պատժամիջոցները՝ համաձայնեցնելով եվրոպական դաշնակիցների հետ։
«Պետքարտուղար Բլինկենը և արտաքին գործերի նախարար Բերբոքը վերահաստատել են աջակցությունն Ուկրաինային և քննարկել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մարտահրավերները, այդ թվում՝ Չինաստանի աջակցությունը ռուսական ռազմարդյունաբերական համալիրին», - ասվում է մամուլի հաղորդագրությունում։