Պենտագոնի ղեկավարը բժշկական միջամտությունից հետո վերադարձել է ծառայության
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը բուժզննում է անցել միզապարկի հետ կապված խնդիրների պատճառով և վերադարձել է իր պարտականություններին:
Այս մասին հայտնել է Պենտագոնը։
Վաշինգտոնի մերձակայքում գտնվող զինվորական հոսպիտալում ընթացակարգը տևել է երկուսուկես ժամ, որի ընթացքում Օսթինը լիազորությունները հանձնել է իր տեղակալ Քեյթլին Հիքսին:
Անցյալ տարեվերջին Պենտագոնի ղեկավարը շագանակագեղձի քաղցկեղի վիրահատության էր ենթարկվել, իսկ հետո միզուղիների բորբոքման ու որովայնի խոռոչում հեղուկի կուտակման համար երկար բուժում էր անցել։ Նրան շատ էին քննադատում առողջական խնդիրները թաքցնելու համար։