Թբիլիսիում ցուցարարները բարձրացրել են ԱՄՆ դրոշը և երգել ԵՄ հիմնը
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման դեմ Վրաստանում ցուցարարները շարժվել են դեպի Թբիլիսիի կենտրոն:
Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Մի քանի օր հանգստությունից հետո, մայիսի 24-ի երեկոյան, ցուցարարները երթ են կազմակերպել Ազատության հրապարակից դեպի Վրաստանի ՆԳՆ շենք։ Ամբոխի մեջ նկատվել են ամերիկյան դրոշներ՝ որպես համերաշխության նշան ամերիկացի քաղաքական գործիչների հետ, որոնք Վրաստանի իշխանություններին սպառնում են պատժամիջոցներով։
Երթի մասնակիցները պարզել են ԵՄ հսկայական դրոշը և երգել եվրոպական հիմնը: