Ստոլտենբերգը խոսել է Ուկրաինայի ՆԱՏՕ մուտք գործելու մասին
Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները ներկայումս չգիտեն, թե երբ Ուկրաինան կկարողանա միանալ դաշինքին։
Այս մասին բրիտանական The Economist հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Չեմ կարող հստակ ասել, թե երբ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Բայց մենք օգնում ենք Ուկրաինային հասնել մի իրավիճակի, երբ դրա համար պայմաններ կստեղծվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ում այս հարցում կոնսենսուս չկա։