Ադրբեջանը 11 տոկոսով ավելացրել է իր ռազմական ծախսերը
Պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում Ադրբեջանի ծախսերն ավելացել են 11%-ով։
Դա արտացոլվել է Ադրբեջանի ֆինանսների նախարարության կողմից հրապարակված «2024 թվականի պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծում։
Փաստաթղթի համաձայն, պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 6421 մլն մանաթից կհասցվեն 7126,3 մլն մանաթի: