Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է դիրքերի կորստի մասին
Ճակատի ամենաթեժ շրջաններից մեկը մնում է Պոկրովսկին, որտեղ ռուսական զորքերը մասնակի հաջողություններ ունեցան Եվգենևկայից արևելք:
Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրությանը:
«Ուկրաինայի պաշտպանության ուժերը ակտիվ միջոցներ են ձեռնարկում այնտեղ կորցրած դիրքերը վերականգնելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։