Մեր զինվորներին հաջողվել է մարտական հսկողության տակ առնել Խարկովի սահմանային տարածքը․ Զելենսկի
Պաշտպանության ուժերի ստորաբաժանումներին հաջողվել է վերահսկողության տակ առնել Խարկովի շրջանի սահմանները, ուր ռուսական զորքերը մտել էին ամսվա սկզբին։
Այդ մասին նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երեկոյան տեսաուղերձի ժամանակ, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Ես Խարկովում անվտանգության խորհրդակցություն անցկացրեցի. տեղեկություններ կային զինվորականների, հատուկ ծառայությունների ղեկավարների, շրջանային և քաղաքային իշխանությունների կողմից: Այժմ մեր զինվորներին հաջողվել է մարտական հսկողության տակ առնել այն սահմանային տարածքը, որտեղ ներխուժել են ռուս օկուպանտները»,- ասել է ուկրաինացի առաջնորդը: