Հյուսիսային Կորեան կարող է ձեռնարկել սադրիչ գործողություններ ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ
Բայդենի վարչակազմն ավելի ու ավելի է անհանգստանում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորացող ռազմական դաշինքը կարող է զգալիորեն մեծացնել Փհենյանի միջուկային հնարավորությունները և լարվածությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Այս մասին NBC News-ին հայտնել են ԱՄՆ վեց բարձրաստիճան պաշտոնյաներ:
NBC-ի աղբյուրները նաև մտավախություն ունեն, որ Հյուսիսային Կորեան կարող է ձեռնարկել իր ամենասադրիչ ռազմական գործողությունները վերջին տասնամյակում ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ, միգուցե Պուտինի հորդորով:
Ակնկալվում է, որ Պուտինը կայցելի Հյուսիսային Կորեա և կհանդիպի Կիմ Չեն Ընի հետ առաջիկա շաբաթներին, և ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ նրանք կնպաստեն Փհենյանին ռազմական տեխնոլոգիաների մատակարարումների ընդլայնման նոր համաձայնագրին: