ԱԺ-ում Արծվիկ Մինասյանին կփոխարինի նախագահի փեսայի ընկերը
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանին կփոխարինի անկուսակցական Կարեն Շախմուրադյանը:
Նրա խոսքով՝ Կարեն Շախմուրադյանը կուսակցության համամասնական ցուցակում հաջորդում է Արծվիկ Մինասյանին:
Հիշեցնենք, որ Կարեն Շախմուրադյանը նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մտերիմ ընկերներից է: Ակտիվորեն շրջանառվում էր, որ ՀՅԴ համամասնական ցուցակում հայտնվել է հենց այդ պատճառով: Կարեն Շախմուրադյանը նաև գործարար է «Կարկոմավտո» ընկերության գլխավոր սեփականատերն է: Կարեն Շախմուրադյանը ՀՅԴ համամասնակն 10-յակում հայտնվելու համար, ըստ շրջանառվող լուրերի, խոշոր գումար է վճարել, մասնավորապես` խոսքը գնում է շուրջ 1 մլն-ի մասին:
Հիշեցնենք նաև, որ Կարեն Շախմուրադյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտարարել էր, որ պատգամավոր դառնալու պարագայում կդադարեցնի բիզնես գործունեությունը: