Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ
Մշակույթ

Ահազանգ․ Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը, որն ունի ավելի քան 22 մլն գրականությամբ պահոց, լուծարում են

Կառավարությունը որոշել է լուծարել Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը, որն ունի ավելի քան 22 մլն գրականությամբ պահոց։ Այս մասին ահազանգում է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանը գիտատեխնիկական փաստաթղթերի ավանդապահ (դեպոզիտար) գրադարան է, իրականացնում է ավելի քան 8000 գրանցված ընթերցողների գրադարանային գիտատեխնիկական ծառայությունների մատուցում և սպասարկում, ինչպես նաև 100-ի հասնող կազմակերպությունների սպասարկում էլեկտրոնային առաքման ծառայության միջոցով: Այն իր տեսակով միակն է և եզակի՝ որպես մասնագիտացված գրադարան։

Գրադարանի հարուստ ֆոնդերը իր մեջ ներառում են տեխնիկական փաստաթղթերի հատուկ տեսակներ՝ արտոնագրեր, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր, արտադրությանը վերաբերող տեխնիկական պայմաններ, արդյունաբերական կատալոգներ, ինչպես նաև գիտատեխնիկական ուղղվածության ոլորտն ընդգրկող տարատեսակ փաստաթղթային հարուստ ֆոնդեր՝ գրքեր, պարբերական և էլեկտրոնային հրատարակություններ, սեղմագրային հանդեսներ, ատենախոսության սեղմագրեր։

Գրադարանը գործում է ավելի քան 60 տարի․ 1991 թվականից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ենթակայության ներքո։ 2009թ. ՀՀ կառավարության ապրիլի 23-ի №454-Ն որոշմամբ, ստեղծվում է ՆՁԱԿ ՊՈԱԿ-ը, որի վարչական կառուցվածքում իր գործունեությունն է շարունակում երբեմնի հանրապետական կարգավիճակ ունեցող գիտատեխնիկական գրադարանը։

Նախարարությունը որոշել է, որ 60-ամյա հսկան հունիսի 2-ից պետք է դադարեցնի իր գործունեությունը, իսկ գրադարանի և գրապահոց հանդիսացող շենքերը աճուրդի են հանվել դեռևս դեկտեմբերի 28-ի որոշմամբ․ հավանաբար, գրադարանի տեղում բազմաբնակարան շենք կառուցելու ախորժակ է բացվել։

Փակվելու են ոչ միայն Երևանի, այլև Հանրապետության տարածքում գործող 4 մյուս մասնաճյուղերը՝ Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում և Կապանում։

Գործազուրկի կարգավիճակում կհայտնվեն թվով 72 աշխատակից Երևանում և մարզային մասնաճյուղերում։

Աշխատակիցները սկսել են գոյապայքար՝ պահպանելու այս անչափ կարևոր հաստատությունը։

Գիտատեխնիկական գրադարանը պետության հովանու ներքո առնելու փոխարեն այս մարդիկ ընտրել են լուծարելու տարբերակը՝ շարունակելով կրթությունն ու գիտությունը կազմաքանդելու իրենց քաղաքականությունը։

Սա մեծագույն սխալ է, անընդունելի որոշում, որի իրականացման դեպքում լուրջ հարված կհասցվի Հայաստանի գիտությանը, տնտեսությանը, արդյունաբերությանը, գիտատեխնիկական առաջընթացին։

Կառավարության կողմից պարբերաբար շեշտվում է գիտելիքահենք տնտեսություն ունենալու տեսլականը, սակայն ինչպես պատկերացնել գիտելիքահենք տնտեսություն առանց գիտատեխնիկական տեղեկատվության․․.

........

Խնդրի կապակցությամբ պատրաստվում եմ գրություններ ուղարկել Էկոնոմիկայի եւ ԿԳՄՍ նախարարություններ՝ պահանջելով բացատրություն նման որոշման համար»։