Պապուա Նոր Գվինեայում մոտ հարյուր մարդ կարող է զոհված լինել սողանքի պատճառով
Պապուա Նոր Գվինեայի հեռավոր գյուղերից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով կարող է զոհվել մոտ 100 մարդ: Այս մասին հայտնում է ավստրալական ABC հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ուրբաթ ժամը 3.00-ին Էնգա նահանգի Կաոկալամ գյուղում, որը գտնվում է մայրաքաղաք Պորտ Մորսբիից մոտ 600 կիլոմետր հյուսիս-արևմուտք, սողանք է տեղի ունեցել:
«Բնակիչներն ասում են, որ զոհերի թիվը կարող է հասնել ավելի քան 100-ի, թեև կառավարությունը չի հրապարակել սողանքի հետևանքով զոհվածների թիվը»,- նշում է ABC-ն:
Տներն ավերվել են, երբ լեռան մի մասը փլուզվել է: