ՆԱՏՕ-ն Մոլդովային ներքաշում է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ. Ալեքսանդր Բորտնիկով
Ալեքսանդր Բորտնիկովն ասել է, որ ՆԱՏՕ-ն բառացիորեն ներքաշում է Մոլդովային Ռուսաստանի և Բելառուսի հետ ռազմական առճակատման մեջ։
Նրա խոսքով, Մոլդովայի իշխանությունները կորցրել են իրենց քաղաքական անկախությունը:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են աշխատում արտաքին կառավարման գործիքները Մոլդովայի օրինակով։ Մոլդովայի իշխանությունները փաստացի կորցրել են իրենց քաղաքական անկախությունը։ Ավելին, այսօր Քիշնևի առաջ կանգնած է ազգային ինքնությունից և պետականությունից ընդհանրապես հրաժարվելու հարցը»,- ասել է նա:
Ալեքսանդր Բորտնիկովն ասել է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ն օգտագործում են հիբրիդային պատերազմի ողջ զինանոցը, ինչի պատճառով ԱՊՀ-ում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները զգալիորեն մեծացրել են հարձակողական գործողությունները Համագործակցության տարածքում։