Պուտինը Բելառուսին ներգրավում է միջուկային զորավարժություններում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Բելառուս, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ծրագրում է Մինսկում իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել անվտանգության հարցերը և բելառուս զինվորականների մասնակցությամբ ռուսական միջուկային զորավարժությունների երկրորդ փուլը:
Պուտինը նաև նշել է, որ Մինսկ թռչելուց առաջ ՌԴ կառավարության հետ քննարկել է Բելառուսի հետ համագործակցության բոլոր ոլորտները։