ՀԷՑ-ի սեփականտիրոջ փոփոխությունից հետո կորուստները նվազել են
ԱԺ-ում Ռոբերտ Նազարյանը ներկայացնում է Հանձնաժողովի 2016թ.-ի գործունեության ծրագիրը: Նա հայտարարեց, որ ընթացիկ տարում նախատեսվում է 7,3 մլրդ դրամի մուտք պետական բյուջե: Պատգամավորները հետաքրքվեցին նաև ՀԷՑ-ի վերաբերյալ: Տիգրան Ոուրիխանյանը բարձացրեց ՀԷՑ-ի հետ կապված բաժանորդի բողոքները և հացադրեց` ունենալո՞ւ ենք ՀԷՑ-ի հետ կապված դրական փոփոխությունները` հաշվի առնելով սեփականատիրոջ փոփոխությունը:
Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատիրոջ փոփոխությունից անցել է 3-4 ամիս, սակայն արդեն կան դրական փոփոխություններ. «Ընկերությունում կար վատ կառավարում, ինչի հետեւանքով նման վատ իրավիճակ էր ստեղծվել: Այս կարճ ժամանակահատվածում, երբ փոխվեց սեփականատերը, կառավարիչը, կորուստները նվազել են եւ հավասարվել այն մեծությանը, որը մենք նախատեսել էինք: Հիշեցնեմ, որ նախկինում երկու տոկոսով գերազանցում էին այդ կորուստները»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:
Ռոբերտ Նազարյանը նաև վստահեցրեց, որ առաջիկայում առավել ցայտուն կլինեն փոփոխությունները: