Օտարերկրյա դիվանագետներ և ռազմական կցորդներ այցելել են օկուպացված Բերձոր
Մայիսի 24-ի առավոտյան օկուպացված Կովսականի «Զանգելան» միջազգային օդանավակայանում վայրէջք են կատարել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ռազմական կցորդներ։
Բաքվում գտնվող դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կմեկնեն օկուպացված Բերձոր՝ մասնակցելու COP29-ի շնորհանդեսի արարողությանը: Դիվանագետներն ու ռազմական կցորդները կծանոթանան օկուպացված Բերձորում իրականացվող աշխատանքներին։
Ուղևորության շրջանակներում նրանք կայցելեն նաև «Զերթի» ագրոարդյունաբերական պարկ, «Խոչազֆիլմ» կինոթատրոնի տաղավար, ինչպես նաև ձուկ բաց կթողնեն Հակարի գետ:
Այնուհետև տեղի կունենա «Այսպես է ստեղծվել գորգը» խորագրով ցուցահանդեսի բացումը։