Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կկիրառվի
![Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կկիրառվի](/timthumb.php?src=disc/23-05-24/7d70eccb533b69bc9f40d266c8e394f1.jpg&w=780)
Գործադիրը հաստատել է «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը:
Որոշման ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:
Որոշման ընդունման նպատակը տեղական ցեմենտի արտադրության զարգացումն է, ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմանների ապահովումն է: Սույն որոշման ընդունումը կնպաստի տեղական ցեմենտ արտադրողների և ներմուծողների միջև առողջ մրցակցության ապահովում։