Բելգորոդը ենթարկվել է զանգվածային գնդակոծության․ կա զոհ
![Բելգորոդը ենթարկվել է զանգվածային գնդակոծության․ կա զոհ](/timthumb.php?src=disc/23-05-24/09b06b74535d290badb099a8a434afc7.jpg&w=780)
Գիշերվա ընթացքում Ռուսաստանի զինվորականները Բելգորոդի մարզի երկնքում խոցել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգի տասնյակ արկեր և 3 անօդաչու թռչող սարք։ ԱԹՍ-ի պայթյունի պատճառով 1 կին է զոհվել։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել հակաօդային պաշտպանության միջոցներով գիշերը տեղի ունեցած հարձակումը հետ մղելու մասին։
«ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Բելգորոդի մարզի տարածքում ոչնչացվել է ՀԿՌՀ երեք «Օլխա» արկ, ՀԿՌՀ Vampire համակարգի 32 ռեակտիվ արկ և երեք անօդաչու թռչող սարք», - ասվում է գերատեսչության մամուլի տեղեկագրում: