Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը կախված է Սրբազան շարժման արդյունքներից․ Սեյրան Օհանյան
![Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը կախված է Սրբազան շարժման արդյունքներից․ Սեյրան Օհանյան](/timthumb.php?src=disc/23-05-24/5f344e9b701a267bd6d0d0c2170c2591.jpg&w=780)
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը օրինական շարժում է, որը պաշտպանելու է ՀՀ քաղաքացիների և ՀՀ շահերը, և մենք մեր աջակցությամբ պետք է այն անշրջելի դարձնենք։
ԱԺ բրիֆինգների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Հարցին՝ ի՞նչ փուլում է վարչապետին իմփիչմենթ հայտնելու գործընթացը, նա պատասխանեց․ «Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը մեր օրակարգի մեջ է և այն կախված է Սրբազան շարժման արդյունքներից և այդ գործընթացում մենք նախապատրաստական համապատասխան աշխատանքներ իրականացնում ենք և երբ հասնի ԱԺ, իրականացնելու ենք»։