Հասարակական տրանսպորտն աշխատում է բնականոն հունով. Երևանի քաղաքապետարան
Այսօր վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է բնականոն հունով աշխատել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Երեկ որոշ երթուղիներում վարորդների կողմից ըստ էության արձանագրվել էին աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր:
Վերջին մեկ ամսվա ընթացքում բացահայտվել են չարաշահումներ: Ուղևորափոխադրումների օրական հասույթներն այսօր արդեն զգալիորեն աճել են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ երևանցիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ էր այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ զրուցելու վարորդների հետ ու ներկայացրել իր դիտարկումները»,- ասված է հաղորդագրության մեջ: